Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
14.06.2016 | 00:02

Տե՛ր, փրկի՛ր ինձ
որսացողներից,
որ հարձակվում են վրաս՝
բռնելու մեղքով և անժուժկալ
ծուլությամբ, մոռացնելու
հանցանքներս և թույլ չտալու
հիշել հատուցման օրն ու
սարսափելի
պատասխանը, որ ասում է.


«Հեռո՛ւ գնացեք Ինձնից,
անիծյալնե՛ր, դեպի
հավիտենական հուրը»:

Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1333

Մեկնաբանություններ